Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դրանք Իրանի ժողովրդի նեկայացուցիչներ չեն». Մեհդի Սոբհանին՝ սկանդալային տեսանյութի մասին

«Դրանք Իրանի ժողովրդի նեկայացուցիչներ չեն». Մեհդի Սոբհանին՝ սկանդալային տեսանյութի մասին
166
Այսօր, 17:42

«Այն, ինչ հեռարձակվել է շատ կասկածելի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում և պետք է ուսումնասիրվի»,- այս մասին ասաց Իրանի դեսպանը՝ պատասխանելով Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող քաղաքացիների մասին հարցին։

«Անկեղծ ասած՝ ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները»,– ասաց Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն երկու երկների հարաբերությունները։ «Այդ քաղաքացիները ոչ միայն Իրանի ադրբեջանախոս համայնքի, այլև Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն հանդիսանում։ Հնարավոր է, որ նրանք իրենց գործողություններով մեր բարեկամների մոտ կասկածանքներ առաջացնեն, պետք է զգոն լինել, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք և չփորձեն ձեզ այդ ուղղությամբ տանել»,- ասաց դեսպանը։

«Դրանք Իրանի ժողովրդի նեկայացուցիչներ չեն». Մեհդի Սոբհանին՝ սկանդալային տեսանյութի մասին