Դատախազը պահանջել է Ջալալ Հարությունյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով
![]() 207 Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 11:30 Երեկ կայացած դատական նիստում հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել են ազատազրկման դատապարտել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Հանրային մեղադրողը պահանջել է դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, տուժող կողմը՝ 8 տարի ժամկետով։ Ինչպես հայտնի է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դատաքննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է առանձին սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:00: Նշենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պահանջել էին արդարացնել նրան, մեղադրական դատական ակտը պաշտպանության կողմը կբողոքարկի։ Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ |

«Սուրբ Ծննդյան նախօրյակին ազատ արձակիր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին»․ Միքայել Հայրապետյան
4214:12
«Քանի նրա խմբակն է ղեկավարում պետությունը, ոչ մի խաղաղություն չի լինի»․ տաշիրցի (տեսանյութ)
9213:42
«Այս ՉՄԱՐԴԸ ամենն անում է, որ ԴԺՈԽՔՈՒՄ ունենա «VIP համար»․ Սուրեն Ներսիսյան
8213:00
Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց
12412:42
«Տղե՛րք, պինդ եղեք․ ձեր վաղվա հաղթանակն առջևում է»․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)
13412:06
«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի՞ կմտնի եկեղեցի»․ գյումրեցի (տեսանյութ)
14211:42
«Ամենադաղալներն այն «մտավորականներն» են, ովքեր ըստ ճաշակի են որոշում՝ հալածվողը քաղբանտարկյալ է, թե ոչ»․ Իշխան Գևորգյան
13711:12
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, Վանաձոր-Գյումրի ճանապարհին՝ բուք
15310:24
