Հայտնաբերվել են Սամարայի նախկին քաղաքապետի և նրա կնոջ դիերի հատվածներ

Հայտնաբերվել են մոտ 1 ամիս առաջ սպանված Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովի և նրա կնոջ՝ Նատալյայի դիերի որոշ հատվածներ։
Նախօրեին իրավապահները ձերբակալել էին նախկին պաշտոնյայի թոռնուհուն՝ Եկատերինա Բելսկայային, ով կրկնակի սպանության համար գլխավոր կասկածյալն է։
Կինը փողի, այդ թվում՝ թմրանյութերի համար, սպանել է հարազատներին, մասնատել, մարմնի մասերը աստիճանաբար դուրս բերել տնից ու տաքսիով տեղափոխել։ Բելսկայան չի ընդունել իր մեղքը, հրաժարվել է հետաքննության հետ համագործակցել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Եկատերինա Բելսկայան պլաստմասե տակառը տանում հարազատների՝ Նատալյա և Վիկտոր Տարխովների տան մուտքից։ Հանցագործությունը թաքցնելու համար նա գնել էր քիմիական նյութեր ու պլաստիկ տակառներ։
Բելսկայան չի հասցրել ամբողջությամբ ազատվել դիակներից։ Մարմնի կտորների մի մասը մնացել է բնակարանում։ Նրա տանը հայտնաբերվել են նաև սպանվածների հեռախոսները, անձնագրերը։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
9619:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
185Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
230Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
429Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
450Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
201Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
541Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
498Երեկ, 11:01