ԱՊՊԱ-ն էլ է թանկացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները զգալիորեն աճել են։ 2023-ին, օրինակ, միջին տարիքի ավտոմեքենայի համար 3 ամսվա ԱՊՊԱ-ն կազմում էր 20-22 հազար դրամ՝ կախված մեքենայի տարիքից և այլ գործոններից։ 10-15 տարեկան ավտոմեքենայի համար սեփականատերերը 2023-ի վերջին արդեն վճարում էին 25-27 հազար դրամ՝ 3 ամսվա համար, 2024-ին 3 ամսվա ԱՊՊԱ-ի վճարը հասավ 30-32 հազար դրամի։ Ընդ որում, գները բարձրանում են միաժամանակ բոլոր ընկերություններում։
Մի քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ փետրվարի 1-ից կրկին ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է: Նա 30 տարվա հին սովետական մեքենա է վարում և օգտվում է «Սիլ» ապահովագրական ընկերությունից: Մեզ հետ զրույցում ասաց. «Մի քանի օր առաջ կնքում էի ԱՊՊԱ, պարզվեց, որ 3 ամսվա համար պետք է վճարեմ 14 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն պայմանագրի համար վճարել եմ 12 հազար։ Ասեմ, որ «Սիլ»-ում դեռ ամենաէժանն ա, մյուսները 16-17 հազար են պահանջել այդ պայմանագրի համար։ Խոսքը հին, սովետական մեքենայի մասին է՝ 30 և ավելի տարիք ունեցող»։
Մեզ դիմած անձը շեշտեց, որ ամենաբարձրը «Լիգա ինշուրանսի» առաջարկած գինն է։ Մենք զանգահարեցինք այդ ընկերություն, թանկացման վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Քանի որ ապահովագրական ընկերությունները՝ ամեն մեկն առանձին իր հաշվարկի մեթոդն ունի, ու այդ մեթոդն էլ բյուրոյի կողմից հաստատված է։ Գների բարձրացումը կամ տարբերությունը միայն ազատականացման հետեւանք է, հաշվարկի մեթոդներն են փոխվել, ոչ բոլոր դեպքերում է էդպես․ կան դեպքեր, որ ավելի մատչելի են հիմա, կախված են մեքենայի, վարորդական պատմության, մեքենայի տարբեր ցուցանիշի հետ»։
Ի դեպ, մեզ դիմած քաղաքացին հայտնեց, որ ապահովագրականում իրեն հորդորել են 1 տարով կնքել պայմանագիրը, որովհետեւ մարտից էլի թանկանալու է»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
25004.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
63802.06.2026, 18:34
«Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի». Արտյոմ Կարապետյան
47829.05.2026, 16:06
«Երբ երկրումդ չկա կարգապահություն, չպետք է զարմանալ այսպիսի վարորդների վրա»․ Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
51227.05.2026, 14:42
«Այդ 6 բալը գարաժից մինչև առաջին խաչմերուկ կսպառվի». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
52127.05.2026, 12:06
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց»․ Վահե Գրիգորյան
50927.05.2026, 10:48
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ
86621.05.2026, 21:00
Վարորդներին համատարած տուգնում են. «Ժողովուրդ»
113316.05.2026, 09:00