Հայ-ադրբեջանական շփման գծում հայտնված «Արևիկը». մի արձանի պատմություն

«Արևիկ» կամ «Մայր Հայաստան» արձանը գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասում՝ ուղիղ հայ-ադրբեջանական պետական սահմանին։ Քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն այս արձանն ստեղծել է 1976 թվականին: Խորհրդային տարիներին արձանն այստեղ կանգնեցվել էր, երբ ադրբեջանցիները նույն տարածքում տարածաշրջանի երեք պետությունները խորհրդանշող մի կոթող էին տեղադրել, որտեղ Ադրբեջանը պատկերված էր իշխող դիրքում հարևան երկու երկրների նկատմամբ: Ի պատասխան՝ տեղական իշխանությունը 1970-ականներին որոշում կայացրեց տեղադրել «Արևիկ» արձանն այնպիսի մի վայրում, որտեղից այն տեսանելի կլիներ ադրբեջանական մոտակա բնակավայրերից:
Ժամանակին Հայաստան այցելող բոլոր հյուրերի համար սիրելի դարձած «Արևիկին» այսօր հնարավոր չէ մոտենալ, քանի որ այն հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանի հենակետերի արանքում և տարածքն ամբողջությամբ ականապատված է:
17 մետր բարձրությամբ, ալյումինից պատրաստված արձանը խորհրդանշում է հայ կնոջ, հյուրընկալ մոր կերպարը: Արձանը երիզող շրջանակը նման է արևի շողերի, որից էլ, հավանաբար, արձանն ստացել է իր անվանումը։ Քանդակագործը ցանկացել է ցույց տալ, որ մարդիկ գալիս են արևշատ երկիր՝ հյուրասեր ժողովրդով։
2014 թ․ սեպտեմբերի 29-ին ուժեղ քամու հետևանքով արձանի շրջանակը շրջվել է:
Ուշագրավ է, որ Ադիբեկ Գրիգորյանի այս աշխատանքը ներառված չէ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
150Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
154Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
23512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
24112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
43610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
62008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
76307.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
80206.09.2026, 22:36