Երկուշաբթի, 10 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Որակական աննախադեպ առաջընթաց` այս մրցույթի սահմաններում». Յաշա Սոլոմոնյան

«Որակական աննախադեպ առաջընթաց` այս մրցույթի սահմաններում». Յաշա Սոլոմոնյան
179
Այսօր, 00:48

Ճամփորդական ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի բոլոր երգերը։
Պիտի ասեմ, որ սա որակական աննախադեպ առաջընթաց է այս մրցույթի սահմաններում։ Մեկը մեկից հետաքրքիր, խոստումնալից, տաղանդավոր երիտասարդներ (և ոչ այնքան) են հավաքվել։
Առնվազն 6֊7 երգ կա, որ կրկին լսելու ցանկություն ա առաջացնում։
Բայց կառանձնացնեմ կոնկրետ 2 երգ/արտիստ, որ ինձ համար լավագույնն են։
1. Ֆլորա Բիչախչյան ֊ Prayer

Ֆլորա Բիչախչյան ֊ Prayer

Էներգետիկ ապոկալիպսիս ա՝ համեմված հայկական, էթնիկ էլեմենտներով ու Ֆլորայի աննորմալ, խելառ խարիզմայով։
Բայց տպավորություն է մնում, թե երգը որպես էդպիսին ինչ֊որ կերպ նմանակում է, կամ ոգեշնչված է Ուկրաինայի նախորդ տարիների կատարումներից՝ մասնավորապես Go_A - Shum և Kalush Orchestra - Stefania։
Համենայն դեպս ուժեղ կատարում է և կարող է գրավել եվրոպացի հանդիսատեսին։
2. Simon - Ay paparey bye
Simon - Ay paparey bye

Էս երգչին այսօր բացահայտեցի։ Մինչև հիմա չգիտեի իր գոյության մասին։
Համարում եմ էս մրցույթի լավագույնը։ Սարսափելի ուրիշ ա, մեգաժամանակակից ա, էներգիան անսահման ա։ Խարիզմա, дерзость, շոկային, այն ամենն, ինչ պետք է Եվրատեսիլի բեմի համար։
Եթե նույն կերպ համարձակ շոու էլ արեց, ապա միանշանակ հաղթելու բոլոր հնարավորություններն ու «Եվրոտեսիլում» էլ բարձր հորիզոնական զբաղեցնելու շանսեր ունի։
Սպասենք 1 շաբաթ
ՀԳ. Թող ինձ ներեն Աթենայի բոլոր ֆանատները, բայց չնայած, որ լավ երգ ա ներկայացրել, մեկ է՝ բավական թույլ է ու իմ վերևում թվարկածներին շատ է զիջում»։

Աղբյուրը`   Յաշա Սոլոմոնյան