«Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ չի ներկայացվել»․ Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն է տարածել․ «ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող հայտարարություններն այն մասին, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը։
Ներկայացնենք եղելությունը՝ ս․թ․ փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ կայացած հանդիպման ընթացքում տնտեսվարողներին է ներկայացվել 2025թ-ի թիրախային երկրների ցանկը, որտեղից ակնկալվում է առավելագույն թվով զբոսաշրջիկների այց Հայաստանի Հանրապետություն։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը թիրախային համարվող երկրներում, տեղեկացրել է՝ այն հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, որոնք ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ և այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում կարող են ապահովել զբոսաշրջիկներին նրանց սննդին ներկայացվող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ։
Այս համատեքստում հյուրանոցային տնտեսություններին պահանջ չի ներկայացվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աղոթատեղեր ունենալու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի, հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։ «Զբոսաշրջության մասին» օրենքը նախատեսում է միայն հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։
Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, անձի բարի համբավն արատավորող տեղեկություններով հանրությանը մոլորեցնող, ավելորդ լարվածություն հրահրող հրապարակումներից»։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
11918:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
235Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
33930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
51028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40227.10.2026, 11:00