Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բանակցությունների բոլոր փուլերում դրված է եղել Շուշի ադրբեջանցիների վերադարձի թեման». Թաթուլ Հակոբյան

«Բանակցությունների բոլոր փուլերում դրված է եղել Շուշի ադրբեջանցիների վերադարձի թեման». Թաթուլ Հակոբյան
111
Այսօր, 11:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես սովորաբար չեմ պատասխանում իմ հասցեին կամ իմ տեսակետների մասին քննադատություններին, հատկապես երբ դա անում եմ հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ՝ լինեն մեր երկրի նախկին երեք նախագահների կամ գործող վարչապետի աջակիցները:
Այս անգամ, առանց անուններ նշելու, կանեմ բացառություն, քանի որ խոսքը ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին է, որին տիրապետում եմ մանրամասնորեն:
Կրկնում եմ, որ բանակցությունների բոլոր փուլերում դրված է եղել Շուշի ադրբեջանցիների վերադարձի թեման:
Ինձ հետ պետք չէ կռիվ տալ, ուղղակի պետք է կարդալ փաստաթղթերը և փաստաթուղթ կարդալ իմանալ:
Եվս մեկ բան:
Նկատել եմ, որ իմ դեմ վերջին շրջանում հատկապես ագրեսիվ են Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ժամանակներում համագործակցած գործիչները»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան