Կիևի քաղաքապետն ասել է, որ պատերազմը կարող է ավարտվել ամիսներ անց` ցավալի պայմաններով

«Ուկրաինայի հետպատերազմյան քաղաքական և տնտեսական խնդիրները կարող են հանգեցնել հասարակական վեճերի սրման»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ մարտերը կարող են ավարտվել մեկ-երկու ամսից, բայց այնպիսի պայմաններով, որոնք դժվար թե կարելի է դրական անվանել, ինչը ցավալի կլինի յուրաքանչյուր ուկրաինացու համար։
«Մենք կարող ենք մոդելավորել ռազմական գործողությունների ավարտը, հուսով ենք, որ դա տեղի կունենա մեկ-երկու ամսից, բայց պարզ չէ, թե ինչ պայմաններում։ Վստահ եմ, որ դա դժվար թե դրական փոխզիջում անվանվի, և դա կարող է շատ ցավալի լինել յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Մենք բոլորս դա հասկանում ենք՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է Կլիչկոն։
Նրա խոսքով, բանակ պահելը թանկ արժե, իսկ պատերազմից հետո պահեստազորի ու զբաղվածության խնդիր է լինելու. ընտրությունները կարող են առաջացնել հակամարտություն և ցավոտ փոխզիջում հասարակության համար։
«Վախենում եմ, որ հասարակության մեջ կենաց-մահու պայքար կսկսվի, և փոխզիջում ասվածը կարող է ցավագին ընկալվել։ Եթե ինչ-որ բան պատահի, մենք հասկանում ենք, որ դա ցավ կբերի մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է Կլիչկոն։
Նա կարծում է, որ ընտրությունները կարող են հանգեցնել բախումների և քաղաքացիական հակամարտությունների՝ քաղաքական ուժերի կողմից նույն կարգախոսների կիրառման պատճառով, ինչը հանգեցնում է հասարակության մեջ դեպրեսիվ տրամադրությունների։
«Եվ նույն կարգախոսներով ընտրությունների ֆոնին բոլոր քաղաքական ուժերը փորձում են օգուտ քաղել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ Ես շատ վախենում եմ, որ այս ուղղությամբ անկարգություններ կառաջանան, և քաղաքացիական առճակատում տեղի ունենա, քանի որ մենք տարբեր երկրների պատմությունից տեսնում ենք, որ ռազմական գործողություններից հետո կարող են այնպիսի դեպրեսիվ տրամադրություններ ի հայտ գալ, որոնք արդեն հանգեցրել են նմանատիպ իրավիճակների»,- նշել է Կլիչկոն։

Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1410:12
«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան
2709:54
«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
5709:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
10100:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
108Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
112Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
336Երեկ, 18:13