Թրամփը Հորդանանի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ քննարկելու Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը։
Թրամփն ասել է, որ Հորդանանում և Եգիպտոսում հող կգտնվի, որպեսզի պաղեստինցիները ապահով ապրեն: Նա վստահություն է հայտնել, որ 99 տոկոսով այս երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
Պաղեստինցիների՝ անկլավ վերադառնալու իրավունքի հարցում Թրամփը նշել է, որ Հորդանանի և Եգիպտոսի նոր բնակավայրերում ապրելու պայմանները զգալիորեն ավելի լավ կլինեն, քան Գազայի հատվածում։
Հորդանանի թագավորը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Գազայի հատվածից ընդունել առողջական խնդիրներ ունեցող 12000 պաղեստինցի երեխաների։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն վերահսկելու է Գազայի հատվածը. «Մենք Գազան կստանանք առանց գնելու։ Այն գնելն իմաստ չունի, այնտեղ գնելու բան չկա։ Սա Գազան է, սա պատերազմական տարածք է, մենք դա կստանանք»:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00