Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի հանքային ռեսուրսները հանձնել ԱՄՆ-ին․ #WP

Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել են ամերիկյան կողմին փոխանցել երկրի հանքային պաշարների 50%-ի իրավունքը։ Սակայն Զելենսկին հրաժարվել է նման համաձայնագիր ստորագրել, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակության աղբյուրները։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Կիև էր տարել խաղաղության համաձայնագրի շրջանակներում ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների օգտագործման ոլորտում համագործակցության հուշագիր։ Սակայն փաստաթղթում բացակայում էին անվտանգության երաշխիքները, ուստի ուկրաինական կողմն այն ընդունել է վերանայման, հաղորդում է BBC-ն։
Մյունխենում նորացված տարբերակը հանձնվել է ԱՄՆ-ին, սակայն ամերիկյան ներկայացուցիչները հավանություն չեն տվել փոփոխություններին։ Արդյունքում Զելենսկու հանդիպումը փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ հետաձգվել է, հաղորդում է Reuters-ը։
Հանդիպմանը երկու կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը փաստաթղթի վրա, նշել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Սակայն, ըստ Reuters-ի աղբյուրների, ԱՄՆ-ն ի սկզբանե ակնկալում էր, որ Զելենսկին կստորագրի համաձայնագիրը՝ առանց այն մանրամասն կարդալու, ինչը նրան զարմացրել է։
ԱՄՆ սենատորների հետ 90 րոպե տևած փակ հանդիպման ժամանակ Զելենսկին մտահոգություն է հայտնել առաջարկի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներից մեկը WP-ին ասել է, որ Ուկրաինայի ղեկավարը սխալ է համարել իրենից պահանջել ստորագրել փաստաթուղթը՝ չունենալով այն ուսումնասիրելու հնարավորություն։
Հաղորդվում է նաև, որ Զելենսկին առաջարկել է համաձայնագրի սեփական տարբերակը՝ ընդգծելով, որ այն մշակվել է Ուկրաինայի Սահմանադրության համաձայն։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
9102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
10401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9700:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
105Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
94Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
107Երեկ, 18:12