Թանգարանում 5 տարեկան տղան կոտրել է 3,5 հազար տարվա խեցանոթ

1976
Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 20:48
Իսրայելի Հայֆա քաղաքի թանգարանում էքսկուրսիայի ժամանակ հնգամյա տղան պատահաբար կոտրել է 3,5 հազար տարեկան խեցանոթ:
Այս թանգարանը հայտնի է նրանով, որ հնագիտական իր ցուցանմուշները հասանելի է պահում այցելուների համար, ինչի պատճառով բազմաթիվ գտածոներ ցուցադրվում են առանց հատուկ պաշտպանության:
«Նման միջադեպերը ցավալի են, իհարկե, բայց դրանք տեղի են ունենում երբեմն: Մենք տղային և նրա ընտանիքի անդամներին կրկին հրավիրում ենք թանգարան էքսկուրսիայի, որը ինքներս կանցկացնենք: Կարևորն այն է, որ այս միջադեպը պատճառ չդառնա հետագայում թանգարան այլևս չայցելելու համար»,- հայտնել է թանգարանի տնօրենը:
Թանգարանը որևէ պահանջ չի չներկայացրել տղայի ընտանիքին: Կոտրված անոթը նախատեսվում է վերականգնել ու կրկին ցուցադրել թանգարանի ցուցասրահներում։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
49329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
61128.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
252124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
85523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
87323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
340720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
240919.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106318.09.2026, 23:42