«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների մեկնարկից հետո կընդգրկվեն Կիևի և Եվրոպայի ներկայացուցիչներ». Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցությունները դեռևս չեն սկսվել, և Եվրոպան կարող է հետագայում ներգրավվել այս գործընթացում. Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախ, կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ այս պահին գործընթաց չկա։ Այն, ինչ մենք այս պահին ունենք, Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցն է, որում երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել դադարեցնելու այս հակամարտությունը»,- ասել է նա։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների մեկնարկից հետո ինչ-որ փուլում կընդգրկվեն Կիևի և Եվրոպայի ներկայացուցիչներ, հավելել է Ռուբիոն։
Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «պետք է ապահովեն Մոսկվայում և Վաշինգթոնում դեսպանատների բնականոն գործունեությունը»՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։
«Ամենատարրական մակարդակում, եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն հաստատել ռուսների հետ հարաբերությունների միջոցով, մենք պետք է ունենանք գործող դեսպանություններ Մոսկվայում և Վաշինգթոնում»,- ասել է նա։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00