ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 10 մարդ է զոհվել

2078
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 12:32
Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է հանգստյան օրերին ԱՄՆ-ում մոլեգնած փոթորկի հետևանքով: Որոշ նահանգներ տուժել են ջրհեղեղներից, հայտնում է CNN-ը։
Քենտուկիում հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով ճանապարհները։ Նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով արգելափակված հարյուրավոր մարդկանց պետք է փրկել:
Նրա խոսքով՝ նահանգում անբարենպաստ եղանակի պատճառով մահացել է առնվազն ինը մարդ, զոհերի թիվը կշարունակի աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մեկ մարդ մահացել է Ջորջիա նահանգում։
Աղետի պատճառով ԱՄՆ որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
4219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
15717:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9915:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8915:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9814:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
26712:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
26109:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
363Երեկ, 18:55