«Սիրիան կմնա մեր սրտերում»․ Ասադի կինը խախտել է լռությունը
![]() 490 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 14:25 «Սիրիան՝ իր ողջ հմայքով ու հարուստ պատմությամբ, մնում է մեր սրտերում: Մաղթում ենք ժողովրդին ապահովություն և բարգավաճում»։ Այս մասին X-ի իր էջում գրառում է արել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը՝ խախտելով երկարատև լռությունը։ Նա հույս է հայտնել, որ երջանիկ օրերը դեռ կվերադառնան: «Հայրենիքն անկոտրում ուժ է, իսկ նրա զավակները՝ անմահ հույս: Հայրենիքը սոսկ աշխարհագրական կետ չէ, այլ զգացում, որը մնում է մեր սրտերում՝ չնայած հեռավորությանը։ Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր դասը, և յուրաքանչյուր փոփոխություն ունի իր իմաստը: Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը, և որոշ ճանապարհներ երբեք իմ ընտրությունը չեն եղել»,- գրել է Ասմա ալ Ասադը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանափոխությունից հետո նախագահ Բաշար Ասադը լքել էր երկիրը: Ասադն ընտանիքի հետ մեկնել էր Մոսկվա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
