«Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները համոզիչ չեն». Սուրեն Սուրենյանց
![]() 171 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 10:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին երկար չեմ անդրադառնալու, մանավանդ, ԶԼՄ-ների համար մեկ-երկու մեկնաբանություն արել եմ: Երկու հարցերի շուրջ կարծիքս, այնուամենայնիվ, կհայտնեմ: 1. Այսպես կոչված, Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Երկրորդ նախագահը չի ուզում խոստովանել, որ հայտնվել է Ալիև ավագի լարած դիվանագիտական ծուղակում, ինչի հետևանքով նենգափոխվել է ԼՂ խնդրի բանակցային բովանդակությունը՝ այն ինքնորոշման հարթությունից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջանի տարածքային վեճի, և ԼՂ-ն բանակցային գործընթացում կորցրել է սուբեկտությունն՝ ըստ էության, դուրս մղվելով բանակցություններից: 2. Քոչարյանն, ըստ էության, խոստովանեց, որ 1998-ին տեղի ունեցածը պալատական հեղաշրջում է: «Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»,- երեկ ասել է նա: «Շեֆության» թեմայի վրա չեմ կենտրոնանա՝ դա համարելով Արցախից նախագահությունից մնացած բարդույթ: Քոչարյանը խոստովանում է, որ եթե Նախագահն իրեն պաշտոնից ազատեր, ի խախտումն Սահմանադրության, չէր հնազանդվելու՝ միանգամայն լեգիտիմ դարձնելով Առաջին նախագահի այն պնդումը, թե հրաժարական է տվել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Այլ խոսքով, հեղաշրջման վարկածը հաստատվում է: Այլ խնդիր է, որ 1998-ի իրադարձությունների մոտիվը դժվար է Ղարաբաղով բացատրելը, որովհետև 1997-ի Փուլային տարբերակը մնաց խնդրի կարգավորման լավագույն լուծումը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
