«Արևմուտքն ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե կարգավորումն իրականություն դառնա». Մարկո Ռուբիո

Արևմտյան երկրներն ստիպված կլինեն չեղարկել հակառուսական պատժամիջոցները, եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի։ Այս մասին Էր-Ռիադում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄն-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրան հարցրել են Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումների մասին։ «Այս ամենը (Ուկրաինայում) հակամարտության արդյունքն է։ Կան պատժամիջոցներ, որոնք կիրառվել են այս հակամարտության արդյունքում։ Ուստի ես ուզում եմ ասել, որ ցանկացած հակամարտություն վերջ տալու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գնան զիջումների»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
«Կան այլ կողմեր, որոնք պատժամիջոցներ են կիրառել: Եվրոմիությունը ինչ-որ պահի պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանք նույնպես ունեն պատժամիջոցներ, որոնք կիրառվել են», - հավելել է Ռուբիոն:
Միաժամանակ նա հրաժարվել է լրագրողների հետ կիսվել կոնկրետ մանրամասներով, թե ինչպիսին կլինեն կողմերի զիջումները։ «Նպատակն է՝ ավարտել այս հակամարտությունն արդար, կայուն և ընդունելի բոլոր կողմերի համար: Թե ինչպիսին կլինի այն, հենց դրանում է կայանում շարունակվող բանկացությունների իմաստը»,- ընդգծել է պետքարտուղարը:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00