Իսրայելցի 6 ողջ և 4 մահացած պատանդ կփոխանակվեն պաղեստինցի ավելի քան 600 բանտարկյալի հետ. The Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երեքշաբթի հաստատել է, որ շաբաթ օրը 6 իսրայելցի պատանդ ազատ կարձակվի՝ որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի առաջին փուլի մաս:
«Եթե Կահիրեի համաձայնագիրը կյանքի կոչվի, դա մեծ ձեռքբերում կլինի Իսրայելի համար»,- մեջբերում է The Times of Israel-ն իսրայելցի անանուն պաշտոնյայի խոսքերը։
Աղբյուրը նշել է, որ 6 պատանդների ազատ արձակումը Կահիրեում ընթացող բանակցությունների արդյունք է։
Իսրայելի ՆԳՆ-ն նաև հայտնել է, որ 4 զոհված պատանդի մարմին հինգշաբթի օրը կհանձնվի Իսրայելին:
Միևնույն ժամանակ, Պաղեստինի ինքնավարության գերիների գրասենյակը հայտնում է, որ այս շաբաթ, որպես «գերիների փոխանակման» հաջորդ փուլի մաս՝ Իսրայելի իշխանությունները պետք է ազատ արձակեն ահաբեկչության համար դատապարտված կամ ահաբեկչության կասկածանքով կալանավորված 602 բանտարկյալի։ Հաղորդվում է, որ ցուցակում ընդգրկված են 157 դատապարտված զինյալ և Գազայի 445 բնակիչ, որոնք կալանավորվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո: Ազատ արձակվածներից 50-ն Իսրայելի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման, ևս 60-ը՝ երկարաժամկետ ազատազրկման։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00