«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան

1709
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 23:54
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հայացքս չէի կարողանում կտրել
հոգեհանգստի սրահում պառկած
Ավետիքի դեմքից։
Չէ, էդ Ավետիքը չէր արդեն,
էդ մահվան դեմքն էր։
Իսկ սրահում լիքը մարդիկ կային,
լիքը մարդիկ էլ դրսում էին կանգնած,
լիքը մարդիկ էլ պսակներ էին ուղարկել։
Մենք բոլորս հայեր էինք՝
Արցախում հաղթած,
հետո պարտված հայեր։
Եվ մահվանը պարտված Ավետիքի դեմքը
մեր պարտության դեմքն էր։
Ու ես մտածում էի—երանի երանի
մի օր մենք բոլորս հավաքվենք ուրիշ,
բոլորովին ուրիշ մի սրահում,
և էկրանից մեզ նայի էն մյուս՝
էն ուրախ, քրքջացող Ավետիքը։
Եվ մենք իրան ասենք—
Ավետիք, մենք չհաշտվեցինք մեր անկումի հետ,
Ավետիք, մենք նորից հաղթեցինք։
Եվ դու նորից մեզ հետ ես»։
Աղբյուրը` Մարինե Պետրոսյան

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12