«Հիասթափված եմ Ուկրաինայի դիրքորոշումից»․ Թրամփ
![]() 620 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 09:44 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները «շատ լավ» է որակել։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ հանդիպումից հետո ինքը «շատ ավելի վստահ է», որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ Հանրապետականը վստահություն է հայտնել, որ ռուսական կողմը «ցանկանում է ինչ-որ բան անել և դադարեցնել բարբարոսությունը»։ «Մենք ուզում ենք վերջ տալ սրան։ Սա անիմաստ պատերազմ է»,- ասել է Թրամփը՝ կրկնելով, որ իր պաշտոնավարման պարագայում մարտերը չէին սկսվի։ Միաժամանակ հանրապետականը նշել է, որ հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից, որը բանակցություններին հրավիրված չէր։ «Ուկրաինան երեք տարի ուներ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի ճանաչի հանդիպման արդյունքները, իսկ մինչ այդ նա կոչ էր արել Արևմուտքին չբանակցել՝ առանց Կիևի մասնակցության։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
