«Երուսաղեմը կարող է բռնագրավել Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը՝ պարտքի դիմաց»․ Պատրիարքարան
![]() 787 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 17:50 Երուսաղեմի պատրիարքարանը վարչական միջնորդություն է ներկայացրել՝ կանխելու պատրիարքարանին պատկանող գույքի բռնագրավումը: Այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երուսաղեմի տեղական ինքնակառավարման մարմինները մտադիր են բռնագրավել դարերով պատրիարքարանին պատկանող գույքը՝ Արնոնայի (քաղաքային հարկի) պարտքերի դիմաց, որոնք, իբր, կուտակվել են 1994 թվականից: Միջնորդության լսումը նախատեսվում է փետրվարի 24-ին։ Եթե այն մերժվի, Երուսաղեմի համայնքը կբռնագրավի պատրիարքարանի ունեցվածքը և աճուրդի կհանի այն՝ վիճելի աստղաբաշխական պարտքերը գանձելու դիմաց, որոնք երբեք չեն ապացուցվել դատարանում։ Պատրիարքարանը կոչ է անում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, ՆԳ նախարար Արբելին և Կառավարական կոմիտեի ղեկավար Հանեգբիին՝ վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից Երուսաղեմի պատրիարքարանի դեմ ձեռնարկված բոլոր գործողությունները։ Աղբյուրը` Երուսաղեմի հայոց պատրիարքարան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
