ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանին արտահանձնելու որոշման դեմ բողոքը մերժվել է
![]() 942 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 13:48 ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025 թվականի փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն էր տարածել, ի թիվս այլնի՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին. «Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․ Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը»: Ի պատասխան այս հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանը Հայաստանի Հանրապետությում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ՆԳՆ ՄՔԾ) դիմելու իրավունքի մասին պատշաճ, իր համար հասկանալի լեզվով ծանուցվել է դեռևս 2023 թվականի մայիսի 21-ին, սակայն չի օգտվել այդ իրավունքից և սահմանված ժամկետում նման դիմում չի ներկայացրել համապատասխան լիազոր մարմին։ 2024 թվականի հունիսի 20-ին Էմիլ Թորոսյանը ձերբակալվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից, իսկ 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնման թույլտվության մասին որոշում է կայացվել։ Վերոնշյալ որոշումը տրամադրվել է ինչպես Էմիլ Թորոսյանին՝ նրա համար հասկանալի լեզվով, այնպես էլ նրա պաշտպանին։ Հանձնման թույլտվության մասին որոշման դեմ 2024 թվականի հուլիսի 22-ին Էմիլ Թորոսյանի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, որը 2024 թվականի օգոստոսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ փաստվել է, որ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու մասին պաշտպանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»։ |

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
423Երեկ, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
278Երեկ, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
254Երեկ, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
303Երեկ, 15:36
«Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում»․ ՇՄՆ
291Երեկ, 13:54
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
169Երեկ, 13:48
ԱՄԷ-ում մնացած ՀՀ 95 քաղաքացուց 54-ն ավտոբուսով տեղափոխվել է Օման
38808.03.2026, 17:24
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
62307.03.2026, 15:12
