Իսրայելի ռազմական դատախազությունը մեղադրանք է ներկայացրել իսրայելցի 5 զինվորի նկատմամբ

Իսրայելի զինվորական դատախազը մեղադրանք է առաջադրել հինգ իսրայելցի զինվորների՝ 2024 թվականի հուլիսին Սդե Թայման ռազմաբազայում պաղեստինցի բանտարկյալի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Իսրայելի Times of Israel-ի կողմից վկայակոչված Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրական եզրակացությունը հիմնված է ռազմական ոստիկանության հետաքննության վրա, որն ուսումնասիրել է «լայնածավալ բժշկական գրառումները և հսկողության տեսագրությունները կալանավայրից»: Այս կադրերի մի մասը հրապարակվել էր անցած օգոստոսին:
Մեղադրանքը ներկայացվել է Իսրայելի պաշտպանության ուժերի Force 100 հակաահաբեկչական ստորաբաժանման զինվորներին: 2024 թվականին նրանց հանձնարարվել է Սդե Թայման բազայում հսկել ահաբեկչության համար կասկածվող պաղեստինցիների: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ կասկածյալներից մեկին խուզարկելու ժամանակ կասկածյալները հարվածել են նրա ամբողջ մարմնին մահակներով, ինչպես նաև օգտագործել էլեկտրաշոկ: Տղամարդը հոսպիտալացվել է և վիրահատվել։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, «տարբեր զեկույցներ պնդում են», որ «կամայական պատիժը» սովորական է բազայում, ինչը դրդում է հետաքննություն սկսել նման միջադեպերի վերաբերյալ։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00