«ՆԱՏՕ-ի երկրների զորակազմի տեղակայումն Ուկրաինայում անընդունելի է»․ Պեսկով
![]() 780 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 15:32 Կրեմլն ուշադիր հետևում է Ուկրաինայում զորքեր տեղակայելու Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են հարուցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման հայտարարությունները երբեմն հակասական են լինում։ Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգթոնին առաջարկել եվրոպական երկրներից 30 հազարանոց զորք տեղակայել երկրում։ «Սա մեզ մտահոգում է, քանի որ խոսքը ՆԱՏՕ-ի երկրների հնարավոր ռազմական զորակազմ ուղարկելու մասին է, սա բոլորովին այլ իմաստ է ստանում մեր անվտանգության տեսանկյունից, ուստի այս թեման կարևոր է մեզ համար»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «ՆԱՏՕ-ի երկրների զորակազմի տեղակայումն Ուկրաինայի տարածքում մեզ համար չի կարող ընդունելի լինել»,- ընդգծել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ այս մասին ավելի վաղ խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
