«ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին փոխանցված կնոջ մարմինը չի հաջողվել նույնականացնել»․ Իսրայելի ՊԲ
![]() 716 Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ., 11:02 Երեկ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին փոխանցված կնոջ մարմինը չի պատկանում Շիրի Բիբասին կամ մեկ այլ պատանդի, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելին է փոխանցել 83-ամյա Օդեդ Լիֆշիցի, ինչպես նաև Շիրի Բիբասի և նրա երեխաների՝ Արիելի և Քֆիրի աճյունները։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Թել Ավիվի դատաբժշկական կենտրոն նույնականացման համար։ Փորձագետները նույնականացրել են երեք պատանդների՝ Շիրի Բիբասի և Օդեդ Լիֆշիցի երեխաների մարմինները, գրում է The Times of Israel-ը։ Կնոջ մարմինը, որը, ըստ Համասի, Շիրի Բիբասինն է, չի հաջողվել նույնականացնել: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կնոջ դին չի պատկանում Շիրի Բիբասին կամ որևէ այլ պատանդի, և դա «լուրջ խախտում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից, որը, համաձայն պայմանագրի, պարտավոր է վերադարձնել չորս զոհված պատանդներին»։ Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Շիրի Բիբասի երեխաները սպանվել են 2023 թվականի նոյեմբերին։ Արիելը չորս տարեկան էր, Քֆիրը՝ տասը ամսական։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
