«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարդաձորի խաչքարը պատրաստված է կաթնավարդագույն կրաքարից: Խաչասալն ուղղանկյուն է, դեպի հիմքը թեթևակի նեղացող, վերնամասում եռաերիզ ուրվածով, որը ողջ սալին տալիս է խորանակերպություն: Հորինվածքը պատկանում է 12-րդ դարի վերջի - 13-րդ դարի առաջին կեսի խաչքարերի դասական հորինվածքի այն տիպին, որն առանձնանում է կենտրոնական խաչի ուրվագծին համապատասխանող խորանով, իսկ եզրագոտին զբաղեցնում է մնացած ողջ մակերեսը: Հյուսածո հորինվածքն իրականացված է զույգ ելնդավոր գլանիկներով, խաչը հենվում է թելերի կծիկ հիշեցնող վարդյակի վրա:
Խաչքարը հենված է եղել դարավոր կաղնուն և ժամանակի ընթացքում վերին եզրով ներթափանցել է ծառի բնի մեջ: Գյուղի որոշ պատմություններ կարևորում են կաղնու ու խաչի միաձուլումը, որպես սրբազան մշտականության (հավերժության) խորհրդանշան:
Ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան»։


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12