Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականությանը զուգահեռ իրկանացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի հետևանքով հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա՛մ կորցնում են իրենց հայկական դիմագիծը, կա՛մ էլ հիմնովին ոչնչացնվում են: Կեղծ վերկանգնման աշխատանքների արդույնքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացվեց: Այս ցանկը պարբերաբար թարմացվում է. նշվածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է ( այն հայտնի է նաև Մայրաբերդ անվամբ, որը 2023 թվականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած հերթական լայնածավալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազավութումից և արցախահայությանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանությունից հետո հայտնվել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության հսկողության տակ:
Համաձայն պատմական աղբյուրների՝ Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ շինարարությունն իրականացվել է 1750-ական թվականներին (ձախակողմյան հատված) և 1788-89 թվականներին (աջակողմյան հատված):
2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հրապարակումններից հայտնի է դառնում, որ Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ»: Այդ «նախագիծը» բաղկացած է 4 ուղղությունից. «մշակութային և բնական ժառանգություն», «ենթակառուցվածքներ և ծառայություններ», «մարկետինգ և քարոզչություն»: «Նախագիծի» շրջանակններում նախատեսվում իրականցնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»: Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն: Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաև հարակից բնակելի թաղամասերը ամենայն հավանականությամբ ամբոջությամբ կամ մասնակի կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:
Հարկ ենք համարում նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ:
Հիշեցնենք, որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի՝ իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ ՝ 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։ Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12