Զելենսկին պատրաստ է հեռանալ, եթե դա կօգնի Ուկրաինայի խաղաղությանը

569
Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 20:07
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իր պաշտոնից՝ հանուն երկրում խաղաղության։
Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 23-ին՝ ելույթ ունենալով Կիևում «Ուկրաինա. 2025 թվական» ֆորումին։
«Եթե խաղաղությունը հանուն Ուկրաինայի է, եթե ձեզ իսկապես պետք է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ապա ես պատրաստ եմ։ Երկրորդ տարբերակ. կարող եմ փոխանակել այն (նկատի ունի իշխանությունը-խմբ.) ՆԱՏՕ-ի հետ, եթե այդպիսի պայման լինի։
Միանգամից ասում եմ՝ երկար չխոսելու համար։ Ես մտադիր չեմ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի ապրիլին, սակայն Ուկրաինայի սահմանադրությունն արգելում է նախընտրական քարոզարշավը պատերազմի ժամանակ։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
8601:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
9400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
219Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
92Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
146Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
158Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
151Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
86Երեկ, 22:42