Facebook-ի ուղիղ հեռարձակումները կջնջվեն 30 օր հետո

Meta-ն փոփոխություններ է կատարել Facebook-ի օգտատերերի ուղիղ հեռարձակումները պահպանելու քաղաքականության մեջ: Դրանք այժմ կջնջվեն 30 օր հետո: Փետրվարի 19-ից սկսած՝ ուղիղ եթեր դուրս եկող օգտատերերը պետք է ներբեռնեն տեսանյութ, որովհետև 30 օր հետո այն կջնջվի, հայտնում է Meta-ի բլոգը։
Օգտատերերը կկարողանան կիսվել տեսանյութերով իրենց Reels պրոֆիլում, սակայն դրանք պետք է բավարարեն Instagram սոցիալական ցանցի այս բաժնի 90 վայրկյան սահմանաչափը։
Meta-ն փոփոխությունները բացատրել է նրանով, որ «ուղիղ հեռարձակման դիտումների մեծամասնությունը տեղի է ունենում հեռարձակման առաջին մի քանի շաբաթվա ընթացքում» և ցանկանում է «համապատասխանեցնել պահպանման քաղաքականությունը ոլորտի չափանիշներին և ապահովել Facebook-ի բոլոր օգտատերերին ամենահամապատասխան ուղիղ հեռարձակումները»:
Հաղորդվում է, որ կջնջվեն նաև ավելի քան 30 օր առաջ տեղադրված նախկինում ձայնագրված ուղիղ հեռարձակումները։ Օգտագործողները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի և հավելվածի միջոցով՝ նախքան արխիվի ընդմիշտ վերացումը: Ծանուցումից հետո նրանք 90 օր կունենան տեսանյութը ներբեռնելու կամ փոխանցելու համար։ Սպասվում է, որ հեռարձակման հին ձայնագրությունները «փուլերով» կհեռացվեն մի քանի ամսվա ընթացքում:
Facebook-ը նաև օգտատերերին առաջարկել է մի քանի գործիքներ՝ առանձին կամ միանգամից տեսանյութեր ներբեռնելու համար: Ծանուցումից հետո օգտատերը կկարողանա պահանջել ներբեռնել բոլոր տեսանյութերը, որոնք հրապարակվել են նշված ամսաթվերին, կամ դրանք ուղղակիորեն փոխանցել ամպային ծառայությանը, ինչպիսիք են Dropbox-ը կամ Google Drive-ը:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
8600:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
90Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
99Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
107Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
81Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
87Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
89Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
99Երեկ, 18:21