Շոլցը կանցլեր կլինի մինչև նոր կառավարության ձևավորումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կշարունակի ղեկավարել կառավարությունը, քանի դեռ կիրակի օրը Բունդեսթագի (խորհրդարան) արտահերթ ընտրություններից հետո նոր իշխող կոալիցիա չի ձևավորվել։
Շոլցն ընդունել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարտությունը։ Գերմանիայի օրենսդրությունը չի պարտավորեցնում կանցլերին նման դեպքերում հրաժարական տալ։
«Մեծ պատիվ է լինել ԳԴՀ-ի իններորդ կանցլերը: Ես այս պաշտոնում կծառայեմ մինչև վերջ: Այժմ այլ (քաղաքական գործիչները) պետք է ուղի գտնեն կառավարություն ձևավորելու համար: Ես այս պատիվը պարտական եմ քաղաքացիներին, ովքեր ինձ և մեզ տվել են դրա մանդատը վերջին ընտրություններում, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը»,- ասել է Շոլցը:
Նա հույս է հայտնել, որ SPD-ն կմնա միասնական կուսակցություն, որը կպայքարի ապագայում Գերմանիայում սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կենտրոնական դերը պահպանելու համար։

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
2820:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
4020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
4719:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
14519:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7119:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6919:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13317:01