Զելենսկին ափերից դուրս է եկել ու բղավել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի վրա. Financial Times

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափերից դուրս է եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է փետրվարի 12-ին Կիևում։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով միջադեպին ներկա աղբյուրին, գրում է Financial Times-ը։
Աղբյուրը նշում է, որ «Միջազգային աջակցության համար Զելենսկու պայքարը լիովին դրսևորվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ» Կիևի գրասենյակի մոտ, «որտեղ լարվածությունը բռնկվել է Ուկրաինայի կարևորագույն ռազմավարական դաշինքի ապագայի շուրջ»:
Պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի նախագահն, իբր, բղավել է ամերիկացի նախարարի վրա: «Նա շատ զայրացած էր»,- Ուկրաինայի նախագահի մասին ասել է ներկաներից մեկը։
Այն ժամանակ նրանց հանդիպումը վերաբերում էր հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքին, որն ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել՝ փոխհատուցելու Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ժամանակ Ուկրաինային ցուցաբերած իր աջակցությունը:
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Բեսենթը Զելենսկիից պահանջել է անհապաղ ստորագրել համաձայնագիրը, սակայն Ուկրաինայի նախագահը հրաժարվել է։
Թրամփը նախկինում խոսել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի նկատմամբ «կոպիտ վերաբերմունքի» մասին։ Ամերիկայի նախագահն ասել է, որ Բեսենթը երկար ճանապարհ է ունեցել դեպի Կիև, և որ այդ ճանապարհորդությունը «վտանգավոր է եղել»։
«Սքոթ Բեսենթն իրականում գնացել է այնտեղ և նրան բավականին կոպիտ են վերաբերվել, քանի որ նրանք հիմնականում նրան «ոչ» են ասել, իսկ Զելենսկին քնած է եղել և չի կարողացել հանդիպել նրա հետ»,- ասել էր Թրամփը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է «վերակենդանացնել» Ուկրաինայի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել։
Թրամփը վերջերս քննադատել էր Զելենսկիին ուկրաինական հանքային ռեսուրսների յուրացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու համար։
Նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նույնպես Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մի շարք կոշտ հայտարարությունները կապել է Ուկրաինայի համար ձեռնտու համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու հետ։

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
2820:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
4020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
4719:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
14519:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7119:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6919:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13317:01