ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով. «Ժողովուրդ»
![]() 187 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա ուշադրություն հրավիրել, իսկ ՔՊ-ական պատգամավորները հրճված են նրա մարդասիրությամբ: Մինչդեռ հենց ՔՊ-ն է այսօրվա անարդարության սնուցման աղբյուրը, որի դեմ Գասպարին պայքարում է: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մի սրտաճմլիկ, մարդասիրական ստատուս է գրել ֆեյսբուքյան հարթակում՝քննադատելով ոչ թե իշխանությանը, ում գործողությունների դեմ Գասպարին ցուրտ եղանակին գետնին է պառկել, այլ սիրելի ընդդիմադիր ընկերներին: «Ծաղրանքի խրախճանքի եք հրավիրում այս մարդու նկատմամբ, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս ու ի՞նչ եղանակային պայմաններում է փորձել իր ձայնը լսելի դարձնել, երբ բողոք է ունեցել իշխանությունների ու իրավապահների դեմ։ Իշխանության սիրելի համակիրներ, որ թիրախավորում եք այս մարդուն, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս, որքա՞ն գործնական է աջակցել իշխանության ռեֆորմներին»: Սա հատված էր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: Նկատենք, որ պատգամավորն այդպես էլ չի նշել, թե ինչ պահանջով է ցրտին պառկել գետնին Գասպարին: Իհարկե, Թագուհի Ղազարյանը, եթե լիներ պարզապես ակտիվիստ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից, նրա գրածը հասկանալի կլիներ, բայց նա պատգամավոր է Արշալույսից և ներկայացնում է իշխանական խմբակցությունը, ավելին՝ ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահն է: Մարդ, որը պետք է և պարտավոր է անարդարություններին արձագանքել ոչ թե ստատուս գրելով, այլ գործով. կուսակցության ակտիվի նիստերի ժամանակ, ԱԺ նիստերի ժամանակ, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ նա ոչ միայն պետք է խոսի անարդարությունների պատճառների մասին, այլ ջանքեր գործադրի՝ դրանք բացառելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: Ավելին՝ Թագուհի Ղազարյանի գրածը հավանել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հայկ Ցիրունյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Հիմա փաստերով խոսենք. Վարդգես Գասպարին մինչև ցրտին Կառավարության դիմաց պառկելը, մինչեւ ոստիկանական բանդայի ուղեկցությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանին խոշտանգողներին պատժելու պահանջը ներկայացնելը, 2023 թ. ապրիլի 2-ից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց բռնել քաղաքացու ձեռքերը և թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին, բավականին հաճախ է ԱԺ Դեմիրճյան պատգամավորական մուտքի մոտ պառկում ասֆալտին՝ պահանջելով պատժել Ալեն Սիմոնյանին: Բայց Թագուհի Ղազարյանը և մյուս ՔՊ-ականները նման ստատուս չեն գրել: Վարդգես Գասպարին պայքարում է, որ ԱԺ նախագահը չթքի, և եթե թքել է, պատժվի, իսկ ՔՊ-ականները լայք են դնում միայն նրա պայքարի ձգտումներին՝ աչք փակելով նրա պահանջների իրականացման անհրաժեշտության վրա: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
