Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նախքան Ալիևի պահանջը Նիկոլ Փաշինյանը վայելում էր Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը»․ Արմեն Եղիազարյան

«Նախքան Ալիևի պահանջը Նիկոլ Փաշինյանը վայելում էր Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը»․ Արմեն Եղիազարյան
96
Այսօր, 13:42

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրությանը որևէ պարագայում չպետք է կպնել Ադրբեջանի և Ալիևի պահանջով և պարտադրանքով։
Այն միտքը, թե Սահմանադրության փոփոխությունները սկսվել են քննարկվել դեռ 2018-ից կատարյալ մանիպուլյացիաներ են և այդպես վարչապետը փորձում է սղցնել ադրբեջանական պահանջների կատարումը։ Ցանկացած օրենք, կամ հենց Սահմանադրությունը միշտ կարող է քննարկվել և այդ հնթացս քննարկումները ներկայացնել, թե այն, ինչ հիմա են ուզում անել սկսել են դեռ վաղուց կատարյալ սուտ է։ 2019-ին Սահմանադրությունը քննարկվում էր այն կոնտեքստում, որ կարված է որպես կոստյում Սերժ Սարգսյանի հագով։ Սակայն Նիկոլ Փաշինյանը շատ լավ էլ հագավ այդ Սահմանադրական կոստյումը և շարունակեց վայելել այդ կոստյումի տված հնարավորությունները։ Հիմա եկել ասում են, թե բա մենք վաղուց ենք սկսել դրա մասին խոսել։ Ո՛չ, դուք վաղուց վայելում էք այդ սահմանադրությունը։
Իսկ այն ինչի մասին դուք հիմա խոսում և քննարկում եք, դա ակնհայտ Ալիևի և Ադրբեջանի պահանջն է։
Մինչև Ալիևի պահանջը նախկինում երբեք չի քննարկվել մեր Անկախության Հռչակագրի ոտնահարման հարցը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան