Ֆրանսիան Եվրոպային «միջուկային վահան» է առաջարկել․ #TheTelegraph

Ֆրանսիան պատրաստ է տրամադրել իր միջուկային լիցքով կործանիչները Գերմանիայում տեղակայելու համար՝ Եվրոպայից ամերիկյան զորախմբի դուրսբերման դեպքում, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով տարբեր աղբյուրների։
«Գերմանիայում մի քանի ֆրանսիական միջուկային կործանիչների տեղակայումը դժվար չի լինի և ուժեղ ազդանշան կլինի Ռուսաստանի համար»,- նշել է աղբյուրը։
Գերմանիան չունի սեփական միջուկային զենք, սակայն ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման համաձայնագրերի համաձայն՝ ամերիկյան մոտ 20 միջուկային ռումբ տեղակայված է Գերմանիայում գտնվող ամերիկյան Բյուխել ավիաբազայում։
Թերթի զրուցակիցը վստահեցրել է, որ գերմանական կողմը «պատրաստ է վճարել» Ֆրանսիայի պաշտպանության համար։
Ավելի վաղ Գերմանիայի հաջորդ վարչապետ, ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պաշտպանել էր ԱՄՆ-ից անկախ եվրոպական միջուկային զսպող միջոց ստեղծելու գաղափարը։

«Առուշ Առուշանյանը, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4014:30
«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
9414:24
«Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս»․ Արտակ Զաքարյան
5714:12
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
8614:06
«Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6213:48
«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5313:42
«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
6313:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
6113:24