Tesla-ի վաճառքը Եվրոպայում գրեթե կրկնակի անկում է գրանցել

Հունվարին Իլոն Մասկի ընկերությունը վաճառել է ընդամենը 9945 ավտոմեքենա, ինչը 45%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, էլեկտրամոբիլների ընդհանուր շուկան աճել է 37%-ով։
Tesla-ն Գերմանիայում վաճառել է 1277 նոր ավտոմեքենա, ինչն ամենացածր արդյունքն է 2021 թվականի հուլիսից ի վեր։ Ֆրանսիայում վաճառքները նվազել են 63%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում ընկերությունը վաճառքի առումով պարտվել է չինական BYD-ին:
Վերլուծաբանները անկումը կապում են նոր Model Y-ին անցմամբ պայմանավորված պահուստների պակասի հետ. ֆինանսական տնօրեն Վայբհավ Թանեջան նախազգուշացրել էր թարմացումների պատճառով ուշացումների մասին:
Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթ առաջ NASDAQ-ում էժանացել են 6,34%-ով և 5 առևտրային սեսիաներում կորցրել են գրեթե 17%: Ընկերության արժեքը նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով այն մտավախությունների ֆոնին, որ Tesla-ն հետ է մնում այնպիսի մրցակիցներից, ինչպիսին է BYD-ը, որը հագեցված է DeepSeek արհեստական ինտելեկտով:

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
148Երեկ, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
161Երեկ, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
165Երեկ, 19:06
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
28009.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
38009.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
69806.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
74105.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
77904.11.2026, 22:30