Զելենսկին առաջիկա շաբաթներին կարող է մեկնել ԱՄՆ՝ համաձայնեցված գործարքն ստորագրելու համար. Financial Times
![]() 682 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 23:26 Ուկրաինայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնեցրել են բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները, փետրվարի 25-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Կիևը համաձայնել է ստորագրել Ուկրաինայի հանքային ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի համատեղ զարգացման համաձայնագիրը, այն բանից հետո, երբ Վաշինգթոնը հրաժարվել է բնական պաշարների շահագործումից ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլարի հնարավոր եկամուտ ստանալու պահանջից, ասել են ուկրաինացի պաշտոնյաները: Համաձայնագրի վերջնական տարբերակը, որը թվագրված է փետրվարի 24-ին և որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որտեղ Ուկրաինան կներդնի հանքարդյունաբերությունից, նավթից և գազից ստացվելիք ապագա եկամուտների 50 տոկոսը: Հիմնադրամը ներդրումներ կկատարի Ուկրաինայում իրականացվող նախագծերում։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հիմնադրամի գործունեությունը չի տարածվի այն ռեսուրսների վրա, որոնք արդեն ստացվում են Ուկրաինայի պետական գանձարանից, այսինքն, դա չի ազդի գազի և նավթի ուկրաինական խոշորագույն արտադրողների՝ Naftogaz-ի և Ukrnafta-ի գործունեության վրա։ Միևնույն ժամանակ, համաձայնագրում որևէ հիշատակում չկա ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների մասին, ինչի մասին ի սկզբանե պնդում էր Կիևը։ Բացի այդ, այնպիսի հարցեր, ինչպիսիք են հիմնադրամում ԱՄՆ-ի մասնաբաժնի չափը և «համասեփականատեր» գործարքների պայմանները, պետք է կարգավորվեն հետագա պայմանագրերով: Ուկրաինացի պաշտոնյաները FT-ին հայտնել են, որ գործարքը հավանության է արժանացել արդարադատության, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարների կողմից: Համաձայնագիրը պետք է հաստատի Գերագույն Ռադան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա շաբաթներին կմեկնի Սպիտակ տուն՝ Թրամփի հետ ստորագրման արարողությանը, հայտնում են աղբյուրները։ Ուկրաինայում հրատարակության աղբյուրները հավելել են, որ ձեռք բերված գործարքը միայն «շրջանակային համաձայնություն» է, և որ ոչ մի եկամուտ չի հայտնվի ուրիշի ձեռքում, քանի դեռ հիմնադրամը չի ստեղծվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտակար հանածոների վերաբերյալ առաջարկը ներառել է 2024 թվականի սեպտեմբերին ներկայացված «հաղթական պլանում»։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայից ստանալ 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ ամերիկյան օգնության դիմաց։ Երկու երկրների բանակցությունների ընթացքում Վաշինգթոնը ներկայացրել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի մի քանի տարբերակ։ Նրանցից մեկի համաձայն ԱՄՆ-ն կստանար 100% բաժնեմաս համատեղ հիմնադրամում, որը ստեղծվելու է գործարքի շրջանակներում։ Ուկրաինան այս պահանջն անընդունելի է համարել և այն դուրս է մնացել պայմանագրի վերջնական տարբերակից։ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վաշինգթոնում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ՝ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ |

«Որ անձրև է գալիս, ձեր կառավարած քաղաքում մարդիկ նստում են ավտոյի կտուրին, կարթ են գցում, ձուկ բռնում». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
9113:12
Վրաստանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին
11512:44
«ԱԺ ներկա կազմից ոչ մի պատգամավոր չպետք է լինի հաջորդ խորհրդարանում»․ Էդգար Ղազարյան
12612:18
«Շատ եք լոճվում. ձեր լայնքը հեսա կնեղացնենք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
13012:06
«New York Times-ը լուրջ սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգության համար»․ Թրամփ
20311:35
«Բրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին»․ Վահե Սարգսյան
14911:06
«Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում»․ Տիգրան Աբրահամյան
15910:42
Հալեպում դադարեցվել են դասերն ու պետական հիմնարկների աշխատանքը
22010:20
