Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին համաձայնագրում ավելացվել է անվտանգության երաշխիքների մասին հիշատակում

Ուկրաինայում բնական ռեսուրսների զարգացման ոլորտում համագործակցության մասին փաստաթղթի տեքստը, որը նա և ԱՄՆ-ն պատրաստել էին երկրների ղեկավարների ստորագրման համար, արմատական փոփոխությունների է ենթարկվել։ Եթե սկզբում Վաշինգթոնը Կիևին ստրկական պայմաններ էր ներկայացնում, ապա այժմ համաձայնագիրը նույնիսկ անվտանգության երաշխիքների մասին է նշում, ինչի համար պայքարւոմ էին ուկրաինական իշխանությունները։
Բնական ռեսուրսների վերաբերյալ շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այն չունի անվտանգության բոլոր երաշխիքները, որոնք ցանկանում էր տեսնել Ուկրաինան, բայց կա առնվազն առաջարկ,- ասել է նա (մեջբերում է ՌԲԿ-Ուկրաինան),- Ինձ համար գլխավորն այն էր, որ մենք պարտապան չենք, համաձայնագրում չկա 500 միլիարդ պարտք, ոչ էլ՝ 100:
Մինչ այս համաձայնագրում անվտանգության երաշխիքների մասին խոսք չկար։ Դրանք դեռևս շարադրված չեն այն ձևով, որով կցանկանար տեսնել Ուկրաինան, բայց գոնե դրանք նշվում են: Ես ուզում էի, որ գոնե երաշխիքների վերաբերյալ առաջարկ լինի, և դա դրված է շրջանակային համաձայնագրում»։
Չորեքշաբթի օրը The New York Times-ի ձեռք բերած փաստաթղթի պատճենը ներառում է առաջարկ, որ ԱՄՆ-ն «աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ ձեռք բերելու անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղություն հաստատելու համար»:
Ուկրաինացի պաշտոնյան զեկուցել է փաստաթղթի բովանդակությունը, իսկ բանակցություններին ծանոթ մի քանի մարդ Ուկրաինայում Times-ին հաստատել են, որ համաձայնագրում ներառված է «անվտանգության լեզու»: Նախկինում Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին միայն, որ ԱՄՆ-ի տնտեսական մասնակցությունը Ուկրաինայի բնական ռեսուրսների զարգացմանը բավարար է նրա անվտանգությունն ապահովելու համար։
Պարզ չէ, սակայն, թե արդյոք վերջին տարբերակը՝ երեքշաբթի օրով թվագրված, վերջնական է, նշում է թերթը։ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Զելենսկին կարող է Վաշինգթոն գալ ուրբաթ օրը։ «Եթե նա ցանկանում է ստորագրել այն (համաձայնագիրը-խմբ.) ինձ հետ միասին, խնդրրեմ»,- ասել է նա։
Չորեքշաբթի Զելենսկին հավելել է, որ Վաշինգթոնից Թրամփի հետ հանդիպելու հրավեր է ստացել այն բանից հետո, երբ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը։ Նա նշել է, սակայն, որ գործարքը դեռ վերջնականապես չի հաստատվել, և որ իրեն ժամանակ է պետք տեքստն ուսումնասիրելու և եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցելու համար։ Բայց հիմնական հարցերը, որոնք նա բարձրացրել է ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում, պատշաճ կերպով արտացոլված են տեքստում, հավելել է Ուկրաինայի նախագահը։

«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
3610:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
5410:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
6810:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
6009:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6509:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6008:54
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
6308:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
6607:36