Բացվելուց կարճ ժամանակ անց Վերին Լարսը փակվեց բեռնատարների համար

Վրաստանի ռազմավարական մայրուղով ծանր բեռնատարների տեղաշարժը կրկին արգելվել է երթևեկության վերականգնումից 3,5 ժամ անց, հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ անցում ապահովելու անհնարինության պատճառով ծանր բեռնատար մեքենաների տեղաշարժը ՌԴ Վլադիկավկազ քաղաքից դեպի Վրաստանի Լարս բնակավայր արգելվում է Մոսկվայի ժամանակով ժամը 20:45-ից (Երևանի ժամանակով ժամը 21:45-ից) մինչև հետագա ծանուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ Վերին Լարսի անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում այս պահին գրանցված է ավելի քան 3300 ծանր մեքենա։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ եղանակային պայմանների բարելավման պատճառով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երևանի ժամանակով 16:45-ին։
Վրացական ռազմական մայրուղին Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16909.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
29309.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
61906.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
67205.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
72804.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
67904.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
54404.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
60903.11.2026, 19:36