«Մեր հայրենակիցներին անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ծանր հանցանք է»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են՝ ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է:
Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք՝ անհրաժեշտ հիմնավորումներով»:

«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
3710:00
«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
4209:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
12109:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
5509:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
6009:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
5609:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
12201:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11900:06