«Ալեն Սիմոնյանն ախրանայով է երթևեկում, ո՞նց դարձավ նախագծի համահեղինակ». Գեղամ Մանուկյան

«Այն, որ նախաձեռնության հեղինակներից մեկն Արմեն Խաչատրյանն է, հասկանալի է, երկար տարիներ ՃՈ-ում է աշխատել: Մյուս համահեղինակները՝ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ծառայողական մեքենաներով են երթևեկում, հատկապես՝ Սիմոնյանը ախրանայով է երթևեկում, ո՞նց եղավ, որ նրանք դարձան համահեղինակ»,- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Նախագիծը ծնվել է պետություն-օրենսդիր մարմին-հասարակություն երկխոսության արդյունքներով: Էնքան, ինչքան ես եմ բողոքներ, կարծիքներ ստանում, հաստատ այդքան էլ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն են ստանում»,- Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը:
Ինչպես հայտնի է, վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է տուգանային 9 միավոր: Փոփոխությունով՝ 9 միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Միաժամանակ խստացվում են այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27509.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45906.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83829.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90329.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113623.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115922.09.2026, 21:24