Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փորձում ենք հասկանալ` ինչ կարող ենք անել ՄԻՊ մանդատի շրջանակում»․ Անահիտ Մանասյան

«Փորձում ենք հասկանալ` ինչ կարող ենք անել ՄԻՊ մանդատի շրջանակում»․ Անահիտ Մանասյան
143
Այսօր, 13:12

«ՀՀ-ի անունից ես չեմ կարող պատասխանել, քանի որ ես ոչ Կառավարությունն եմ ներկայացնում, ոչ էլ Օրենսդիր իշխանությունը։ Ես կարող եմ ներկայացնել ՄԻՊ-ի անունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան հարցին, թե երեկ հրապարակված լուսանկարներում երևում է, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգման է ենթարկվում, նաև հացադուլ է հայտարարել, ՀՀ-ն ի՞նչ է նախատեսում անել։
«Մենք հատուկ փորձագետ ունենք, ով մշտադիտարկում է կատարում։ Ռուբեն Վարդանյանի լուսանկարները տեսել ենք, փորձում ենք հասկանալ, թե մեր մանդատի շրջանակներում ի՞նչ հնարավորություններ ունենք իրացնելու»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՄԻՊ-ը «նախապատրաստել է միջազգային գործընկերների հետ հաղորդակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր», որոնց մասին այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել․ «Եթե հանրային խոսելու անհրաժեշտություն լինի՝ կխոսեմ»,- ասաց Մանասյանը։ Հարցին, թե չի՞ պատրաստվում դիմել Ադրբեջանի իր պաշտոնակցին, Մանասյանը պատասխանեց, որ իր պաշտոնավարման առաջին օրերին է գերիների հարցով դիմել Ադրբեջանի իր պաշտոնակցին, սակայն դեռ արձագանք չկա։

Անահիտ Մանասյանի ճեպազրույցը