«Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայությունն իրականացվում է ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։
«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։
«Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը»։

Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»
909:06
Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»
709:00
«Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
9401:12
«Առանց Իրանի արգելափակված միջոցների ապաշրջափակման ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնար են»․ #Fars
270Երեկ, 19:53
«ՀՀ-ն այլևս նույնիսկ պատրվակներ չի փնտրում ՀԱՊԿ-ի միջոցառումներից հրաժարվելու համար»․ Շոյգու
214Երեկ, 18:35
«Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով»․ Զախարովա
205Երեկ, 18:06
Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
110Երեկ, 17:36
«Իրանը պետք է հարստացված ուրանը փոխանցի ԱՄՆ-ին կամ տեղում ոչնչացնի»․ Թրամփ
280Երեկ, 17:25