Անպատասխան հարցեր, կոշտ մեղադրանքներ, լեզվակռիվ, չեղարկված համաձայնագիր. մանրամասներ` Թրամփ-Զելենսկի հանդիպումից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին փորձել է հակաճառել ամերիկացի իր գործընկերոջ հետ՝ բղավելով, երբեմն նրանից առաջ ընկնելով՝ պատասխանել մամուլի հարցերին, երբեմն ուղղակիորեն ընդհատելով և կոպիտ արձագանքելով լրագրողների որոշ հարցերին, գրում է TASS-ը։
Զրույցի վերջին մի քանի րոպեներն անցել են բարձր տոնայնության վրա։ Թրամփը հիշեցրել է ԱՄՆ-ի 350 միլիարդ դոլարի ծախսերն Ուկրաինայի վրա, սակայն Զելենսկին չի համաձայնել նրա հետ։ Նա նաև փորձել է առարկել, երբ Թրամփն ու ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Վենսը նկատել են, որ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի ԱՄՆ-ին:
Երբ Զելենսկին գրեթե սկսել է բղավել՝ ընդհատելով Թրամփին, լրագրողներին խնդրել են լքել սենյակը, և բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։
Մինչ բանակցությունները Թրամփն ու Զելենսկին հարց ու պատասխան են անցկացրել մամուլի հետ։ Երբ Թրամփն ասել է, որ ավելի շատ շահագրգռված է ընդհանուր հակամարտությունը լուծելու համար համաձայնության հասնելով, Զելենսկին ընդհատել է նրան՝ ընդգծելով, որ ավելի շատ շահագրգռված է վերադարձնել բոլոր կորցրած քաղաքները։ Զելենսկին նաև ընդհատել է Թրամփին, երբ նա ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները միշտ կատարվել են իր իշխանության օրոք, և սկսել ապացուցել, որ Ռուսաստանը խախտել է հրադադարը 2016 թվականին և ավելի ուշ, երբ Թրամփը նախագահ էր։ Ամերիկայի նախագահը համաձայն չի եղել նրա հետ։ Զելենսկին նույնպես չի համաձայնել, երբ Թրամփն ասել է, որ Ուկրաինան պետք է փոխզիջման գնա, թեև այս անգամ նա ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի առաջնորդի խոսքերը վիճարկելու փորձերից։
Լրագրողներից մեկը Զելենսկիին հարցրել է, թե ինչու է նա կրկին Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել իր բլուզներից մեկով և ոչ թե կոստյումով, ինչին Զելենսկին պատասխանել է, որ կոնֆլիկտի ավարտից հետո կկրի կոստյում, որը «գուցե ավելի թանկ լինի», քան այն, ինչ հիմա կրում է հարցնողը։
Զելենսկին կրկնել է Ռուսաստանի հասցեին իր մեղադրանքները. հարցին, թե արդյոք նա հավատո՞ւմ է ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը, նա փորձել է պատասխանը փոխանցել Թրամփին, ով թեման թողել է անպատասխան:
Այնուհետև Զելենսկին սկսել է պնդել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է, սակայն Թրամփն այս խոսքերը ևս թողել է առանց մեկնաբանության։
Զելենսկին էլ իր հերթին անտեսել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորության մասին հարցը։
Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցությունների համար։ Սակայն րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանքային համաձայնագրի ստորագրումը լեզվակռվից հետո չեղարկվել է, Զելենսկին լքել է Սպիտակ տունը:

«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3520:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5020:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6419:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
7518:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
9818:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
6618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
6217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6817:30