«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի կոպիտ խախտումների մասին»․ ՀՀ Դատավորների միություն

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ գերիների արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներին:
«Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (IAJ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։
Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։
Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։
Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիքը բացակայում է։
Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։
ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
6018:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
229Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
33330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
50328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40027.10.2026, 11:00