«Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն, բայց ոչ»․ Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Զելենսկի-Թրամփ բանավեճին՝ սոցկայքի իր էջում գրելով հետևյալը․ «Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն: Բայց ոչ, քննադատություն չի լինի, քանի որ դա այն չէ, ինչի կարիքն ունի երկիրն այս պահին․․․․ Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դրանք միայն Զելենսկու և Թրամփի հարաբերությունները չեն: Դրանք երկու մեծ ազգերի հարաբերություններ են, որոնք գիտեն, որ ժողովրդավարությունն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն: Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաամերիկյան տրամադրություններ տարածել։ Հուսով ենք՝ նախագահ Զելենսկին ունի «պլան Բ»։ Հավատում ենք, որ Լոնդոնում և Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո կվերադառնանք կարևոր ուղերձներով։ Հույս ունենք նաև, որ Եվրոպան մեզ կտրամադրի զենք, ֆինանսավորում և կավելացնի ներդրումները։ Կօգնի՝ ամերիկացի գործընկերներին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է պահպանենք պետությունը, կանխենք կապիտուլյացիան»:

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
5318:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
8817:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7517:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
6017:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6816:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6216:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
12116:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7815:36