Tesla-ի ցուցասրահների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում Մասկի դեմ

ԱՄՆ-ում և եվրոպական որոշ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմում Իլոն Մասկի գործողությունների դեմ։
CNN-ը հայտնում է, որ Բոսթոնի, Փորթլենդի, Վաշինգթոնի, Թուսոնի (Արիզոնա) ու Քալիֆորնիայի և Ֆլորիդայի մի քանի քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց։ Բողոքի ցույցերին առաջին անգամ մասնակցել են նաև եվրոպացիները՝ հավաքվելով Լոնդոնի, Բարսելոնայի, Լիսաբոնի և Ռեյկյավիկի Tesla խանութների մոտ։ Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին տեղի է ունեցել շուրջ 50 բողոքի ակցիա։
Ցուցարարները դժգոհություն են հայտնել Մասկի գործողություններից և հայտարարություններից, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE) նրա աշխատանքի համատեքստում։ Ցուցարարները կոչ են արել բոյկոտել Tesla-ի արտադրանքը և ընկերության բաժնետերերին խորհուրդ են տվել անվստահություն հայտնել Մասկին։

Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
2509:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
4309:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
4008:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5307:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
10702:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
112Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
127Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
115Երեկ, 22:48