Լոնդոնում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Լոնդոնում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը։
Միջոցառումը տեղի է ունենում Սպիտակ տանն Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հրապարակային վեճից երկու օր անց։ Եվրոպացի առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը և պատերազմը դադարեցնելու քայլերը՝ ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու սպառնալիքի և Կիևի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին։
Մեծ թվով եվրոպացի առաջնորդներ ժամանել են Լոնդոնի կենտրոնում գտնվող Lancaster House, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը գագաթնաժողով է անցկացնում, հայտնում է Sky News-ը։
Առաջին ժամանողներից էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ժամանել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Գագաթնաժողովի վայր է ժամանել նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
520:37
Telegram և WhatsApp հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ ԲԸՏՄ տեսչական մարմնի ղեկավարի անունից
1920:30
«Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7419:18
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի գնա զիջումների Դոնբասի հարցում
14119:00
«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
10818:13
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ
7018:06
«Փաշինյանի իշխանությունը, որ արյունալի պատերազմ բերող է, շարունակում է մնալ իշխանության». Անուշ Միրզոյան
6717:18
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
7216:30