Վաղարշապատում ամուսինը խանդի հողի վրա կնոջն իջեցրել է նկուղ, կապել, ծեծել, հրկիզել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդն իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։ Իրավապահները հայտնաբերել են այդ տղամարդուն, ում բերման են ենթարկել ոստիկանություն։ Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
8117:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
15014:37
Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
21500:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
188Երեկ, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
245Երեկ, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
29930.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
52730.10.2026, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
28930.10.2026, 15:12