«Ամրագոտին չկապելու կամ հեռախոսով խոսելու դեպքում 1 միավորը դառնում է 1․5». Արմեն Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է մի խումբ ՔՊ-ականների կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր, միաժամանակ խստացվում են այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերվում են անվտանգությանը»,- նշել է հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը: «Կնշեմ այն յոթ իրավախախտումները, որոնց դեպքում բալերի թեթև բարձրացում է արվել, որպեսզի համարժեքությունը պահվի 13 բալի. դա՝ ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտումն է. մեկ անգամ արձանագրվելուց հետո եթե կրկին անում է, 3 բալ հանվում է նրա բալային համակարգից: Մյուսը, ամրագոտիների 1 տուգանային միավորը դառնում է 1.5, հեռախոսով օգտվելու դեպքում՝ 1 միավորը դառնում է 1.5, բաժանարար գոտի հատելը՝ 2 միավորը դառնում է 3, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը՝ 3 միավորը դառնում է 4, ոչ սթափ վիճակում վարելը՝ 4 միավորի փոխարեն դառնում է 5, և ծխախոտի օգտագործման դեպքում 1.5 բալը փոխարինվում է 2-ով: Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել»,- ասել է Խաչատրյանը:

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
93Երեկ, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
200Երեկ, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
51625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
67323.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
69722.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
74521.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
94417.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
107614.09.2026, 16:00