Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով վաղը կայցելի Թուրքիա

2025
Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 19:19
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կայցելի Թուրքիա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Ալթունը նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Միաժամանակ մտքերի փոխանակում տեղի կունենա այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Բացի այդ, այցի շրջանակներում տեսահոլովակի միջոցով տեղի կունենա «Իգդիր-Նախչըվան» գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
6018:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
229Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
33330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
50328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40027.10.2026, 11:00